ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը` նախագահող երկիր

Հայաստանը` նախագահող երկիր
18.12.2012 | 18:37

2007-ի հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005-ի հոկտեմբերի 3-ին Փարիզում ստորագրված կոն­վեն­ցիան:

2012-ի դեկտեմբերի 6-10-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտ­ման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 6-րդ նստաշրջանը, որի ընթացքում առաջին անգամ քննարկվել են կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ կատարած աշխատանքների վերաբերյալ անդամ պետությունների ներկայացրած պարբերական զեկույցները, ինչպես նաև հաջորդ նստաշրջանի նախագահության հարցը: Վերջինիս կապակցությամբ անցկացվել են ընտրություններ: Արդյունքում Հայաստանն ընտրվել է նախագահող երկիր և 2013-ին կղեկավարի Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը:

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ